Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Աժ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանսիայի Կլերմոն Ֆեռանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում արդեն 16 տարի անցկացվում են փոխադարձ այցեր ու կատարվում են համատեղ նախագծեր:
Երևանի պետական համալսարանը չհանձնվեց։ Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը չկորցրեց խելամտությունը և չտրվեց սադրանքներին, սպառնալիքներին։
Մշակույթի նախարարության պատրաստած նախագիծը, ըստ որի՝ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներ լուծարվելու ու միավորվելու են այլ կառույցների հետ, բավական մեծ աղմուկ է բարձրացրել:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԵՊՀ-ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմադրում է, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:
2019-ի փետրվարի 21-ին «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանում կնքեցին համագործակցության հուշագիր։
ԱՄՆ-ի միջազգային բարձր դասակարգում ունեցող Քորնելի համալսարանի նախաձեռնությամբ առաջին անգամ Ճարտարապետության և Շինարարության Հասյաստանի Ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) 2019-ի փետրվարի 18-ին մեկնարկեց ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ «Հետխորհրդային տարածքներում արդյունաբերական լքված գոտիների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորագրով։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...